Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աթենքում այրվում Է Athenaeum Palace հյուրանոցը

Աթենքում այրվում Է Athenaeum Palace հյուրանոցը
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքում այրվում Է Athenaeum Palace հյուրանոցը, հրշեջները տարհանում են կենվորներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հրշեջ ծառայությունը:
Սինգրու պողոտայում գտնվող չորսաստղանի հյուրանոցում հրդեհի մասին հաղորդումն ստացվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 12:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին), պատահարի վայր են ուղարկվել 12 մեքենա եւ 35 հրշեջ: Այժմ հրդեհը մասնակի հսկողության տակ Է վերցվել, հայտնել են հրշեջները:
newsit.gr կայքը հայտնել Է, որ բռնկումը տեղի Է ունեցել առաջին հարկում՝ խոհանոցում, թանձր ծուխն իսկույն բարձրացել Է մինչեւ յոթերորդ հարկ:
Հրշեջները տարհանել են վեց մարդու, այդ թվում՝ երեքին՝ շարժական աստիճանների օգնությամբ: Այժմ նրանք պարզում են, թե շենքում կան արդյոք այլ մարդիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]