Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը նվազեցրել Է կախվածությունը նավթի վաճառքից

Իրանը նվազեցրել Է կախվածությունը նավթի վաճառքից
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը նվազեցրել Է տնտեսության կախվածությունը նավթի վաճառքից, այժմ այդ ճյուղից եկամուտները երկրի բյուջեում կազմում են սոսկ 30 տոկոսը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անցյալ տարի մեր երկրում բյուջեն 30 տոկոսով գոյացել Է նավթի վաճառքի հաշվին, թեեւ ավելի վաղ՝ անցյալ տարիներին այդ ցուցանիշը եղել Է (բյուջեի եկամուտների – ծանոթ. խմբ.) 80 տոկոսից ավելին: Իրանն այդ կախվածությունն աստիճանաբար հասցրել Է 30 տոկոսի: Եվ Իրանը շարժվում Է Էներգետիկայից տնտեսության կախվածությունը նվազագույնի հասցնելու ուղղութամբ»,- հայտարարել Է նա լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
Դեսպանը նաեւ նշել Է, որ վերջին տարում մեծացել Է տարբեր ճյուղերում Իրանի ոչ նավթային արտահանումը:
«Նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքն Իրան նույնպես մեծացել Է՝ չնայած այն քարոզչությանն ու այն աղմկարարությանը, որը տիրում Է Իրանի շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]