Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության 
նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Մեր նպատակն է ոչ միայն բարելավել հարաբերություններն, այլև ավելի մերձեցնել մեր ժողովուրդներին,- ընդգծել է նախագահը:-Ուրախ կլինեմ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսային հյուրընկալել Հայաստանում՝ բացահայտելու մեր երկիրը, որը հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկ է եղել: Այն այժմ դարպաս է դեպի ԵԱՏՄ»:

Դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը նշել է, որ իր առաջին այցն է Հայաստան և շատ տպավորված է մեր երկրով ու մարդկանցով: «Այն շատ տարբեր է և յուրօրինակ: Մեր երկրների միջև համագործակցության շատ հնարավորություններ եմ տեսնում»,-ասել է նա: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հավատարմագրերի հանձնմամբ նոր հնարավորություններ կբացվեն՝ ավելի սերտացնելու հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջև:

Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ նշելով, որ երկու երկրներն էլ հայտնի են ադամանդագործության ոլորտում ունեցած բարձր որակներով և կարող են հաջողությամբ համագործակցել: Անդրադարձ է կատարվել նաև նորագույն տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտներին, ինչպես նաև այդ ոլորտների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]