Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ՓԳՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին քաղաքացիությանն առնչվող օրենսդրության բարեփոխման հարցում

ՄԱԿ-ի ՓԳՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին քաղաքացիությանն առնչվող 
օրենսդրության բարեփոխման հարցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը` ապաքաղաքացիության խնդրի նվազեցման նպատակով: Գրասենյակը պատրաստակամություն է հայտնում Հայաստանին աջակցել` օրենսդրության բարեփոխման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աննա-Կարին Օստն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում խորհրդարանականների համար ապաքաղաքացիության կանխարգելման ու կրճատման վերաբերյալ ձեռնարկի հայերեն տարբերակի շնորհանդեսին:

«Հայաստանը «Ես պատկանում եմ» քարոզարշավի շրջանակներում արդեն երկար ճանապարհ է անցել ապաքաղաքացիության նվազեցման ուղղությամբ: Այսօրվա միջոցառման նպատակն է օժանադակել Հայաստանին, որպեսզի իրականացնի իր խոստումները: Մեր նպատակն է այնպես անել, որ վերանայվի ազգային օրենսդրությունը` ապաքաղաքացիությունը նվազեցնելու համար, որպեսզի քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ավելացվեն: Հայաստանը նաև խոստացել է վերափոխել ազգային օրենսդրության դրույթները, որոնք կարող են առաջացնել ապաքաղաքացիություն»,-ասաց Աննա-Կարին Օստը:

Նա նկատեց` Հայաստանը արդեն որոշակի քայլեր իրականացրել է այս ուղղությամբ, դրանցից է Ապաքաղաքացիության կրճատման մասին 1961թվականի կոնվենցիայի հետ կապված օրենսդրության վերանայումը, նաև շատ աշխատանք է կատարվել, որ ծնվելիս երեխաների ապաքաղաքացիությունը կանխվի: Նա շեշտեց` ՄԱԿ ՓԳՀ-ն այստեղ է` օժանդակելու համար, ձեռնարկը համարեց այդ ուղղությամբ քայլերից մեկը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց` 2019-ի տվյալներով Հայաստանում բնակվող 913 մարդ չունի քաղաքացիություն: Նրանց գերակշիռ մասը նախկինում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, բայց այս կամ այն պատճառներով դեռ քաղաքացիություն չստացած մարդիկ են, մի մասն էլ փախստականներ են: «Շատ կարևոր է, երբ դու կարող ես ասել` ես պատկանում եմ, ես քաղաքացի եմ: Մենք դեռևս ինչքան խնդիրներ ունենք օրենսդրորեն կարգավորելու այս դաշտը»,-ասաց Զոհրաբյանը: Նա կարծում է, որ ՄԱԿ-ի գործընկերների հետ կկարողանան օրենքը վերջնական տեսքի բերել:  «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքն, այնուամենայնիվ, հատկապես երեխաների համար անվտանգության շատ լրջագույն բարձիկներ է դնում , թույլ է տալիս իսկապես ապահովագրել Հայաստանում ծնված երեխաներին:

Հայերեն ձեռնարկը ներկայացնում է ապաքաղաքացիության կանխմանն ու կրճատմանն ուղղված քաղաքացիության մասին օրենքի ոլորտում հաջող փորձի օրինակները, ձեռնարկը ներառում է այն երկրների հաջող փորձը, որոնք հաղթահարել են այս խնդիրը, կարողացել են օրենսդրական այս կամ այն ճանապարհով զգայուն խնդիրը կարգավորել: Այն հրատարակվել է Միջխորհրդարանական միության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից, և ուղղված է հատկապես խորհրդարանականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]