Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էյֆելյան աշտարակը փակվել Է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով

Էյֆելյան աշտարակը փակվել Է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 5-ին այցելության համար փակ Է կենսաթոշակային բարեփոխման դեմ Ֆրանսիայի արհմիությունների հայտարարած գործադուլի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հաղորդվում Է Փարիզի այդ տեսարժան վայրի Twitter-ում:

«Ազգային գործադուլի պատճառով աշտարակը հինգշաբթի օրը փակ Է այցելության համար»,-նշվում Է գրառման մեջ: Համընդհանուր գործադուլը կազմակերպված Է 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմներ վերացնելու կառավարության պլանների կապակցությամբ, որոնց շնորհիվ առանձին ճյուղերի աշխատողներ, այդ թվում՝ երկաթուղայինները, Էներգետիկները, իրավաբաններր եւ Փարիզի օպերայի աշխատողները կարող են թոշակի անցնել ավելի շուտ եւ ընդսմին ավելի շատ ստանալ: Նաեւ բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար նախատեսված Է կենսաթոշակային մուծումների ժամանակաշրջանի երկարացում: Կառավարությունը նման միջոցների Է դիմել կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդանոց դեֆիցիտից խուսափելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]