1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը կշարունակի ճնշել Թուրքիային՝ ստիպելու հրաժարվել ռուսական C-400-ից. Պենտագոն

ԱՄՆ-ը կշարունակի ճնշել Թուրքիային՝ ստիպելու հրաժարվել ռուսական C-400-ից. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մտադիր Է շարունակել ճնշումը Թուրքիայի վրա՝ ձգտելով նրանից հասնել Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելուն: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հավաստել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը:

«Իհարկե, խոսքը վերաբերում Է սուվերեն որոշումներին: Եվ մենք հարգում ենք իր ապագայի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ ընդունելու Թուրքիայի կառավարության իրավունքը: Այդուհանդերձ, այդ սուվերեն որոշումները հետեւանքներ ունեն»,-ասել Է նա:

Ռուդը մեկնաբանել Է Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման շուրջ ստեղծված իրադրությունը: «Մենք խիստ մտահոգված ենք Թուրքիայի այդ գործողությունների շարունակմամբ: Երբ նախագահ Էրդողանը նոյեմբերին այցելել Էր Վաշինգտոն, այդ հարցը Էական տեղ ուներ երկու ղեկավարների միջեւ բանակցությունների օրակարգում»,-նշել Է նա: Ռուդի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները «հետագայում Էլ թուրք գործընկերների հետ հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել այդ հարցի շուրջ»:

«Կարճ պատասխանն այն Է, որ մենք անուշադրության չենք մատնելու այդ հարցը: Մենք շարունակում ենք թուրքերի հետ գործակցել այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով նրանց համոզել՝ այլ ուղի բռնել»,-ընդգծել Է Պենտագոնի փոխղեկավարը: Նա նախազգուշացրել Է, որ ԱՄՆ-ը չի վերականգնի Թուրքիայի անդամակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչի արտադրության ծրագրին, քանի դեռ Անկարան չի հրաժարվել C-400 համակարգերից: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը Անկարայի կողմից C-400-ի գնման կապակցությամբ:

«Ինչ վերաբերում Է Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի ապագային, ապա, անտարակույս, նա ՆԱՏՕ-ի կարեւոր մասնակիցն Է»,-ասել Է Ռուդը եւ հավելել. «Թուրքիան մնում Է ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: «Դուք կշարունակեք տեսնել նրանց հետ մեր շատ հզոր փոխգործակցությունը հարաբերությունների ամբողջ սպեկտրով»,-խոստացել Է Պենտագոնի ղեկավարի տեղակալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]