Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն ավարտել Է զորքերի հետքաշումը Սիրիայի հյուսիսից. Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ-ն ավարտել Է զորքերի հետքաշումը Սիրիայի հյուսիսից. Պենտագոնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ավարտել Է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Ինչպես դեկտեմբերի 4-ի երեկոյան Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, ընդամենը Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան Է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,- ասել Է Պենտագոնի ղեկավարը:

Նա նաեւ չի բացառել Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան: «Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր Է՝ կկարողանամ հետ կանչել 50 յուրայինների»,- ասել Է Էսփերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]