Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարարն և ՄԽ համանախագահները դրական են գնահատել լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը

ՀՀ ԱԳ նախարարն և ՄԽ համանախագահները դրական են գնահատել լրագրողական 
փոխանակման ծրագրի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու միջոցով: 

Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության առումով դրական է գնահատվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]