1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեղծվեց Երևան համայնքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Ստեղծվեց Երևան համայնքի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ 
հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում ստեղծվեց Երևան համայնքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 5-ի խորհրդարանի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Աժ կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼-ի պահանջով 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքի տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,- ասաց Միրզոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]