Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շոտլանդականը՝ հաջորդ հզոր 
անկախական շարժումը Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շոտլանդիան 2014 թ. անկախության հանրաքվե անցկացրեց եւ միայն մի քանի տոկոս չբավարարեց անկախության օգտին մեծամասնությամբ քվեարկելու համար: Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի հանդուրժող գտնվեցին, քան Իսպանիայինը: Չնայած հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա, երբ Շոտլանդիայում կրկին հանրաքվե անցկացվի եւ շոտլանդացիների մեծամասնությունը «այո» ասի: Իսկ նոր հանրաքվե նախատեսվում է:

Շոտլանդացիների պայքարը եւս դարերի պատմություն ունի, ինչպես կատալոնցիներինը, եւ Շոտլանդիա-Անգլիա հակամարտությունը նույնպես արյունալի պատմություն ունի, ինչպես Կատալոնիա-Իսպանիայի դեպքում է: Այժմ պաշտոնական Գլազգոն (Շոտլանդիայի մայրաքաղաք) տրամադրված է հաստատ Անգլիայից անկախ  ապրելու պայքարին: Մեծ Բրիտանիայի կազմում են Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան: Բացի Անգլիայից, մյուսները անկախ պետություն հիմնելու կողմնակից են:

Մեծ Բրիտանիայի դեմ ամենակատաղի անկախական պայքարը մղել է Հյուսիսային Իռլանդիան, որ տասնյակ տարիներ պայքարում է իր անկախության կամ Իռլանդիային միանալու համար: Արյունալի բախումներ էին լինում հատկապես ԽՍՀՄ գոյության տարիներին, երբ Մոսկվան գործում էր ընդդեմ Լոնդոնի:

Հյուսիսային Իռլանդիայի բողոքական ազգաբնակչությունն է, որ հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Բայց, եթե վերսկսեն Հյուսիսային Իռլանդիայում բողոքական փոքրամասնության եւ Իռլանդիայի հետ  միավորման ջատագով կաթոլիկ մեծամասնության միջեւ բախումները, ապա Բելֆաստը նորից կվերածվի Մեծ Բրիտանիայի կազմաքանդման կենտրոնի: Ավելի հզոր՝ քան շոտլանդական Գլազգոն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]