Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը վերահաստատեց ԼՂ կարգավորման հարցում ՀՀ-ի ու Արցախի պատկերացումների նույնական լինելը

Փաշինյանը վերահաստատեց ԼՂ կարգավորման հարցում ՀՀ-ի ու Արցախի 
պատկերացումների նույնական լինելը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի ու Արցախի պատկերացումները նույնական են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Կարծում եմ, որ մենք մեկուկես տարվա ընթացքում լուծել ենք մեր առաջ դրված խնդիրը՝ ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում, արձանագրել ենք, որ ՀՀ և ԼՂ կառավարությունների և ժողովուրդների պատկերացումները ԼՂ հակամարտության հարցի կարգավորման շուրջ նույնական են, և մեր ասելիքն ավելի լսելի ու հասկանալի է դարձել միջազգային հանրության կողմից»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]