Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նման հայտարարությունն է. Արմեն Պապիկյան

Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նման հայտարարությունն է. 
Արմեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ իր ոչ կառուցողական դիրքորոշումը շրջանառության մեջ դնելուն։

«Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նմանօրինակ հայտարարությունն է: Այս հայտարարության միակ տարբերությունը թերևս այն է, որ այն կատարվում է Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»,- ասաց նա։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]