Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Մելիք Սարգսյանը:

Նա նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան:

Նոյեմբերի 29-ին  ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ:

Նա այդ ժամանակ հայտնել էր, թե արտերկրում է և կվերադառնա օրեր անց: 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Կոստանյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը:

2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2013-16 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]