Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը հերքում է Արցախ իր այցի և Լավրովի՝ Ադրբեջան այցի միջև կապը

Փաշինյանը հերքում է Արցախ իր այցի և Լավրովի՝ Ադրբեջան այցի միջև կապը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն լուրերը, թե Արցախ կատարած իր այցն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարած այցը որևէ կերպով կապված են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց դեկտեմբերի 4-ին կառավարության հետ ընթացող հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին:

«Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը վաղուց պլանավորված էր, և օրը հայտնի էր շատ ավելի առաջ: Իմ այցը նույնպես վաղուց էր նախատեսված, և ոչ ամենևին այդ օրը, պարզապես հիմնականում եղանակային պատճառներով անընդհատ այցը տեղի չէր ունենում: Դա որևէ կապ չուներ Լավրովի այցի հետ, Լավրովի այցն էլ չէր կարող կապ ունենալ իմ այցի հետ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպումներ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պետության բարձրաստիճան ղեկավարության հետ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ Ադրբեջանում հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]