1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի 
ներդրումներ» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է նոյեմբերի 27-ից 28-ը Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել էր բիզնեսի ընդլայնման համար նոր հնարավորություններ փնտրող ընկերություններին, մատակարարներին, փորձագետներին, խորհրդատուներին, ներդրումային քաղաքականության ոլորտի մասնագետներին, ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներին, ներդրողներին աջակցող կառույցների ներկայացուցիչներին:

Երկօրյա միջոցառման ընթացքում էքսպոյի հաճախորդներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրի առավելությունները, մասնավորապես՝ «eRegulations Armenia» նոր հարթակը, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների համար առավել կարևոր 18 ընթացակարգերը։ «eRegulations Armenia» -ն կծառայի որպես ուղեցույց Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար:

Կարևորելով գործարար և ներդրումային միջավայրի շարունակական կատարելագործումը՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել «eRegulations Armenia» հարթակում զետեղված ընթացակարգերի թիվը՝ միաժամանակ դրանք պարզեցնելով, ինչը կնպաստի կարգավորումների թափանցիկության բարձրացմանը և բիզնեսի ծախսատարության նվազեցմանը: 

«eRegulations Armenia» էլեկտրոնային հարթակը ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ջանքերով։

Հայաստանի պատվիրակության կազմում էին․ «ՄԱԶԾ Հայաստան» ծրագրի համակարգող Արտակ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության ներդրումային քաղաքականության բաժնի պետ Կարինա Սարգսյանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցության կառավարիչ Արման Խաչատրյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]