1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեղի կունենա հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության ցուցահանդես

Տեղի կունենա հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության 
ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ իրականացրած «Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության դասընթաց» ծրագրի մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսը նվիրված է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների գործնական ուսուցմանը և ոչ նյութական մշակութային ժառանգությանը ծանոթանալու միջոցով` ազատ ժամանցի և սոցիալականացման կազմակերպմանը:     

Ծրագրի մասնակից 15 երիտասարդներ գիտելիքներ են ձեռք բերել ասեղնագործության և փայտի գեղարվեստական փորագրության արվեստի մասին, սովորել են ասեղնագործության և փորագրության տարբեր տեսակների միջոցով պատրաստել և ձևավորել դեկորատիվ-կիրառական առարկաներ:

«Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության դասընթաց» ծրագիրը շարունակությունն է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ իրականացված «Կավի արհեստանոց հաշմանդամություն ունեցող անձանց համար» (2017 թ.) և «Զարդատառերով փայտե իրերի պատրաստման արհեստանոց՝ հաշմանդա­մություն ունեցող անձանց համար» (2018 թ.) ծրագրերի:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]