Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը ձգտում է բոլոր առումներով ուժեղացնել կանանց դերը հասարակության մեջ. Շոմբի Շարփ

Հայաստանը ձգտում է բոլոր առումներով ուժեղացնել կանանց դերը հասարակության 
մեջ. Շոմբի Շարփ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանանց մասնակցությունը բանակցություններում հակամարտությունների շուրջ ուղղակիորեն բարձրացնում է այդ բանակցությունների խաղաղության համաձայնագրերի երկարակյացությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

«1989-2011 թվականների ժամանակահատվածի 82 համաձայնագրեր են ուսումնասիրվել  42 տարբեր հակամարտություններում։ Այն խաղաղության համաձայնագրերը, որոնցում կանայք են ներգրավված եղել, շատ ավելի երկարակյաց են եղել և շատ ավելի մեծ արդյունքներ են գրանցել»,- շեշտեց Շարփը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին մեծ ուրախություն է պատճառում այն, թե ինչպես է Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գաղափարը առաջ ընթանում։

«ՄԱԿ-ի գրասենյակը սերտորեն համագործակցում է պետական համակարգի հետ, և փորձում ենք կյանքի կոչել կանանց հետ կապված բոլոր ծրագրերը... ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը հրաշալի օրինակներից մեկն է»,- եզրափակեց Շարփը։

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ինչպես նաև Վրաստանից ժամանած հյուրեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]