Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է ՏԻՄ-երի հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է ՏԻՄ-երի հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու 
օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Առաջարկում եմ, որ E-draft.am հարթակում հրապարակվեն և հանրային քննարկման արժանանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը: Տեխնիկապես դա տեղի է ունենալու հետևյալ կերպ՝ ՏԻՄ-երն իրենց համացանցային պաշտոնական կայքում կհրապարակեն իրենց որոշումների նախագծերը, և դա կարտացոլվի e-draft.am հարթակում: Օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել նաև ՏԻՄ-երի համացանցային պաշտոնական կայքերում ընդլայնվող տեղեկությունների տեսակները: Նախատեսվում է նաև, որ համայնքի ավագանու նիստերը ուղիղ եթերով կհեռարձակվեն համայնքի պաշտոնական կայք էջում, եթե համայնքն ունի 3000 և ավելի բնակիչ»,- նշեց Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]