Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանելու օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից 
հանելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նարեկ Զեյնալյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ ժամանակին կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Պատգամավորի կարծիքով՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով:

Օրենքի նախագիծն ընդունվեց 109 կողմ և 3 ձեռնպահ ձայներով:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հոկտեմբերի 3-ի Ազգային ժողովի նիստում ընդունվել է 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]