Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց 3-րդ կողմի հետ ԵԱՏՄ պայմանագրերին առնչվող օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց 3-րդ կողմի հետ ԵԱՏՄ պայմանագրերին առնչվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության  միջազգային պայմանագրերի կնքման, դադարեցման և գործողության կասեցման կարգը սահմանող համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ի խորհրդարանի նիստում «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ` Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 109 կողմ ձայնով:

Դեկտեմբերի 3-ի ԱԺ նիստում օրինագիծը ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մայր պայմանագիրը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ն իր շահերից ելնելով ունի տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու իրավասություն: Եվ այդ գործընթացը տեղի է ունենում, արդեն նման պայմանագրեր կնքվել են Սինգապուրի, Վիետնամի, Իրանի հետ: Ներկայացված համաձայնագիրը նախատեսում է համաձայնագրեր կնքելու, դադարեցնելու, որևէ միջազգային պայմանագրի միանալու, սառեցնելու, ինչպես նաև դուրս գալու հարցերի կարգը»,- նշել էր Քոչարյանը:

Նոյեմբերի 25-ին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]