Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

ՀՀ ԶՈՒ կրտսեր սպայակազմը մասնակցել է վերապատրաստման դասընթացների

ՀՀ ԶՈՒ կրտսեր սպայակազմը մասնակցել է վերապատրաստման դասընթացների

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ստուգարք-թեստավորմամբ դեկտեմբերի 2-ին ավարտվել են կրտսեր սպայակազմի  վերապատրաստման մեկշաբաթյա հերթական դասընթացները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողներին ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ.Խաչատրյանը հանձնել է պատվոգրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ