ՀՀ ԶՈՒ կրտսեր սպայակազմը մասնակցել է վերապատրաստման դասընթացների
21:58, 3 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ստուգարք-թեստավորմամբ դեկտեմբերի 2-ին ավարտվել են կրտսեր սպայակազմի վերապատրաստման մեկշաբաթյա հերթական դասընթացները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Լավագույն արդյունք ցուցաբերած զինծառայողներին ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ.Խաչատրյանը հանձնել է պատվոգրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում