1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զինհաշմանդամները ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են մարզական միջոցառման

Զինհաշմանդամները ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են մարզական 
միջոցառման

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, խթանել նրանց լիարժեք ներգրավումը հասարակական կյանքին: Մրցաշարի ընթացքում կազմակերպվել են մրցույթներ շախմատ, շաշկի, բազկամարտ և սեղանի թենիս մարզաձևերում: 

Մարզական միջոցառման ավարտին տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված զինհաշմանդամներին պարգևատրել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ նրանց մաղթելով առողջություն և ոգու արիություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]