Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հորդանանի թագավորը հաստատակամ է Հայաստանի հետ համագործակցությունն առաջ մղելու հարցում

Հորդանանի թագավորը հաստատակամ է Հայաստանի հետ համագործակցությունն 
առաջ մղելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը Հանրապետության նախագահին է փոխանցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի ջերմ ողջույններն ու երկկողմ համագործակցությունն առաջ մղելու հաստատակամությունը:

Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել այս տարվա ապրիլին իր այցը Հորդանան և հանդիպումը թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ՝ երախտագիտությամբ նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ ջերմ վերաբերմունք Է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ և աջակից եղել նրան: Նախագահն ասել է, որ շատ կառուցողական քննարկում է ունեցել թագավորի հետ և ակնկալում է Նորին Մեծությանն առաջիկայում հյուրընկալել Հայաստանում:

Նախարար Այման Սաֆադին հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին: Զրուցակիցների խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը և Հորդանանը կարևորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության, զբոսաշրջության ոլորտներում և կարևորել են գործնական քայլերի իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]