Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Ոստիկանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրգործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Ոստիկանի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրգործով 
մեղադրական դատավճիռ է կայացվել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղադրական դատավճռով ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով դատական քննությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Հ.-ի կողմից մի քաղաքացու օգտին գործողություններ կատարելու՝ Ոստիկանություն ստացված բողոքի ընթացքը նրա օգտին լուծելու համար 700 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատաքնների արդյոնքում 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը ավտոմեքենայի մեջ որպես կաշառք 500 ԱՄՆ դոլարի չափով գումարն ստանալուց անմիջապես հետո բռնվել էր բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից քննչական ենթակայության կարգով ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերը փոխանցվել էին ՀՀ ՀՔԾ, որտեղ իրականացված նախնական քննությամբ ոստիկանության տեսուչին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում ՀՀ ՀՔԾ-ում ավարտված քննության արդյունքում քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. ապրիլի 9-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Դատարանի դատավճռով Ա. Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգքրի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկում 4 տարի ժամկետով»,- ասվում է հաղորդագրության մեջ։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ