Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն սոցիալական մոդելով. Արցախի ՄԻՊ

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պետք է պաշտպանվեն 
սոցիալական մոդելով. Արցախի ՄԻՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ  կազմակերպված կլոր սեղանին, որը կազմակերպվել էր «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» և «Արցախի կույրերի միություն» հասարակական կազմակերպությունների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կատարած աշխատանքներն ու ծրագրերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Նա շեշտադրել է, որ անհրաժեշտ է համապարփակ հետազոտություն կատարել ոլորտի խնդիրների ախտորոշման և լուծման նպատակով: Պաշտպանն ընդգծել է իր հետևողականությունը հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրներն ուշադրության ներքո պահելու և դրանց համակարգային լուծմանը նպաստելու հարցում:

Ա.Բեգլարյանը անդրադարձել  է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ զբաղվածության, ներառական կրթության, կարողությունների զարգացման, ֆիզիկական միջավայրի մատչելիության և մի շարք այլ հարցերի: Նա շեշտադրել է, որ առկա խնդիրների լուծումը պետք է տեղի ունենա սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է համակարգում հիմնային բարեփոխումների իրականացում:

Հանդիպման վերջում Պաշտպանի և մասնակիցների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա ակտիվ համագործակցության շուրջ»,- նշվախ է հաղորդագրության մեջ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ