1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պատգամավորը ներկայացրեց 10 մլն դրամով 1 ամիս ծառայելու վերաբերյալ օրենքի նախագծի նպատակը

Պատգամավորը ներկայացրեց 10 մլն դրամով 1 ամիս ծառայելու վերաբերյալ օրենքի 
նախագծի նպատակը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագծով պատրաստվում է կանխել զինծառայությունից խուսափելու նպատակով Հայաստանից տեղի ունեցող արտագաղթը:

«Հայաստանում շատերը ցանկանում են իրենց տղային ազատել բանակից, վաճառում են տունը և արտագաղթում են, ես ցանկանում եմ այդ արտագաղթը կանգնեցնել: Ես հեծանիվ չեմ հայտնագործել, նման փորձ կա արտասահմանում: Ես երեք խմբակցությունների տարբեր պատգամավորների հետ զրուցել եմ, շատերը համաձայնություն են հայտնել, և ասել են, որ այս խնդիրը տարիներ շարունակ իրենց մտքում եղել է: Մեկ ամսվա ընթացքում հայ զինվորը կարող է սովորել Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ մարտական զենքերից օգտվելու կարգը: Այս օրենքը չի բացառում, որ մեր այն հայրենակիցները, որոնք զինապարտության տարիքում են, կարող են վերադառնալ և երկու տարի ժամկետով ծառայել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:

Պատգամավորը նշեց, որ տասը միլիոն դրամը հավասար է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծով մինչև 27 տարեկան պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս` վճարելով 10 մլն դրամ: Օրենքի նախագծում նախատեսված է նաև դեպք, երբ 1 ամիս բանակում ծառայելուց հետո զինվորը կորոշի շարունակել ծառայությունը 2 տարի։ Այս դեպքում օրենքով նախատեսվում է վերադարձնել պետական բյուջե վճարված 10 մլն դրամը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]