Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժին

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել 
ոստիկանության կենտրոնական բաժին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ոստիկանության բաժնում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Պարզաբանվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և դիմելու կարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]