Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռանչապարի նորակառույց մանկապարտեզ կհաճախի գյուղի 25 երեխա

Ռանչապարի նորակառույց մանկապարտեզ կհաճախի գյուղի 25 երեխա

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ռանչպար գյուղը ավելի քան 15 տարվա դադարից հետո ունի նոր մանկապարտեզ, ուր կհաճախի գյուղի 25 երեխա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մանկապարտեզի բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց տնօրեն Հասմիկ Համբարձումյանը:

«Գյուղը 15-20 տարի է, ինչ չուներ մանկապարտեզ։ Նախկին մանկապարտեզի շենքը վթարային էր: Այժմ նոր մանկապարտեզում առայժմ ընդունելու ենք 25 երեխայի, որովհետև ամեն ինչ նախատեսված է 25 երեխայի համար: Հետո, երբ կավելանա բնակչությունը, կավելացնենք նաև տեղերը»,-ասաց Համբարձումյանը:

Մանկապարտեզում կաշխատի ընդհանուր 8 մասնագետ: Մեկ երեխայի համար ամսական վարձը կլինի 6 հազար դրամ: Տնօրենը նշեց՝ գյուղապետարանը կֆինանսավորի մնացած ծախսերը:

Ռանչպարի բնակիչ Բավական Ճիզմիչյանը նշեց, որ մինչև մանկապարտեզի կառուցումը ստիպված են եղել թոռներին ուղարկել Մասիս քաղաքի մանկապարտեզ, հիմա մանկապարտեզի բացումով շատերի համար հարց կլուծվի:

Ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը, որն իր միջոցներով է կառուցել մանկապարտեզը, լրագրողների հետ զրույցում նշեց՝ ինքն իր ցանկությունը հայտնել է վարչապետին, վերջինս սիրով ընդունել է առաջարկը, միասին որոշել են մանկապարտեզի կառուցման վայրը:  Նա նշեց՝ մանկապարտեզը կառուցվել է շուտ հավաքվող կոնստրուկցիայով, ինչը թույլ է տալիս շատ արագ ավարտել աշխատանքները: Մանկապարտեզի կառուցման ու կահավորման համար ծախսվել է 340 հազար դոլար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մարտին նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով՝ ծանոթացել էր համայնքի խնդիրներին ու հանձնարարել զբաղվել դրանցով՝ առաջին հերթին կենտրոնանալով մանկապարտեզի խնդրի վրա: Դեկտեմբերի 3-ին արդեն վարչապետը շրջայց կատարեց մանկապարտեզում, ծանոթացավ կատարված աշխատանքին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]