Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտարարվել են տասնամյակի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտները

Հայտարարվել են տասնամյակի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտները
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Spotify երաժշտական սթրիմինգային ծառայությունն իր կայքում հրապարակել Է տասնամյակի առավել շատ լսվող արտիստների վիճակագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին տեղում հայտնվել Է ամերիկացի ռեփեր Դրեյքը: Երկրորդ հորիզոնականում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն Է, իսկ երրորդում՝ հիփ-հոփ կատարող Post Malone-ն: Չորրորդ եւ հինգերորդ դիրքերում տեղավորվել են Արիանա Գրանդեն եւ Էմինեմը՝ համապատասխանաբար:
Առավել շատ լսվող կոմպոզիցիան վերջին տասը տարվա ընթացքում դարձել Է Էդ Շիրանի Shape of You-ն: Հնգյակում տեղ են գտել նաեւ Դրեյքի One Dance եւ Kyla, WizKid կատարողների թրեքները, Post Malone եւ 21 Savage ռեփերների Rockstar-ը, երգչուհի Halsey-ի եւ The Chainsmokers խմբի Closer-ը, ինչպես նաեւ Էդ Շիրանի եւս մեկ երգը՝ Thinking out Loud-ը:
Բացի այդ, ծառայությունը ներկայացրել Է 2019 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտների վիճակագրությունը: Ցուցակը գլխավորել Է Post Malone-ն: Առաջին հնգյակում են նաեւ Բիլի Այլիշը, Արիանա Գրանդեն, Էդ Շիրանը եւ պուերտոռիկացի ռեգետոն-կատարող Bad Bunny-ն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]