1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտից 4 անձ բերվել է ոստիկանություն

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտից 4 անձ բերվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել 4 անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

«Քաղաքացիները բերվել են ոստիկանություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,- տեղեկացրին ոստիկանությունից:

Օրեր շարունակ մի խումբ ուսանողներ նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց։ Նրանք պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել էր 2 մլն 700 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]