Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Էրիկ Գրիգորյանը մասնավոր զրույց է ունեցել Իսպանիայի թագավորի հետ

Էրիկ Գրիգորյանը մասնավոր զրույց է ունեցել Իսպանիայի թագավորի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ մասնակցել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովի պատվիրակների պատվին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը նախարար Էրիկ Գրիգորյանի հետ մասնավոր զրույցում կիսվել է Հայաստանի մասին իր տպավորություններով, մասնավորաբար նշելով, որ հաճախ է տեղեկանում Հայաստանում ընթացող դրական գործընթացների մասին։

Ընդունելության ընթացքում Ֆիլիպ VI-ը ողջունել է «COP-25»-ի պատվիրակներին ու իր ուղերձը հղել մասնակից երկրները ներկայացնող պաշտոնյաներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]