Դեկտեմբերի 4-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ազգային ժողովում կշարունակվի քառօրյա նիստը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կամփոփի 22-րդ ազգային նվիրատվության նախնական արդյունքները:
Երևանում կանցկացվի համաժողով՝ քննարկելու պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանությանը, հավասար հնարավորությունների ապահովմանը վերաբերող հարցեր:
Ամանորի նախաշեմին ավելանում են պայթուցիկ սարքերից վնասվելու դեպքերը: Թիրախում հաճախ լինում են երեխաները: Հրավիրված ասուլիսում մասնագետները կանդրադառնան խնդրին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում