1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նշվել են ճանապարհորդների շրջանում աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքները

Նշվել են ճանապարհորդների շրջանում աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքները
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգը պահպանում Է իր առաջատար դիրքն աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքների վարկանիշում՝ չնայած հյուրերի թվի նվազմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Euromonitor International-ի "Top 100 City Destinations 2019" հաշվետվությունը:
Փաստաթղթի համաձայն՝ զբոսաշրջիկները շուրջ 1,5 միլիարդ ուղեւորություն կկատարեն 2019 թվականին: Վարկանիշը հաշվարկվել Է ոչ լրիվ 12 ամսվա ընթացքում ժամանումների վերաբերյալ տվյալների օգտագործմամբ: Այնպես որ, Հոնկոնգի՝ որպես ճանապարհորդների գլոբալ մայրաքաղաքի դերը կարող Է փոխվել:
Այդ քաղաքին հաջորդում են Բանգկոկը, Մակաոն եւ Սինգապուրը: Լոնդոնն, ինչպես սպասվում Է, կեզրափակի առաջին հնգյակը: Ավելի վաղ այն զբաղեցնում Էր երրորդ տեղը, բայց Brexit-ը պոտենցիալ կերպով հանգեցնում Է ավելի խիստ այցագրային սահմանափակումների Եվրամիության քաղաքացիների համար: Վարկանիշում ամենամեծ «ցատկը» կարող Է կատարել Եգիպտոսի Հուրգադան: Այդ քաղաքը, որն անցյալ տարի մտել Էր հարյուրյակ, 82-րդ տեղից կբարձրանա 63-րդ տեղը:
Բացի դրանից, փորձագետները նշում են Բարսելոնայի, Միլանի եւ Վիեննայի ժողովրդականության նվազումը եւ Խորվաթիա, Սլովենիա եւ Շվեդիա այցելությունների պահանջարկի աճը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]