Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Հայտնի են Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները  

Հայտնի են Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այսուհետև Եվրոպայի մինչև 19 տարեկան հավաքականները ևս կմասնակցեն Ազգերի լիգայի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այն կմեկնարկի 2020 թվականի աշնանը։ Առաջին փուլում ՈՒԵՖԱ-ի անդամ 54 հավաքականները կբաժանվեն A (20 թիմ), B (16 թիմ) և C (18) լիգաների։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է C լիգայում։

Դեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության՝ Ազգերի Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը հայտնվեց C լիգայի առաջին խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Լյուքսեմբուրգի և Էստոնիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան էստոնիայում՝ սեպտեմբերի 2-8-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ