Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մոսկվան եւ Բաքուն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Լավրով

Մոսկվան եւ Բաքուն զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը. Լավրով


ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան եւ Բաքուն երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնում են միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան եւ այն բալանսի հաշվառմամբ, որն անհրաժեշտ Է տարածաշրջանի կայունությունը պահպանելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 3-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում ելույթ ունենալով Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարկովի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության կարեւոր ոլորտներից մեկն Է: «Մենք այդ համագործակցությունը զարգացնում ենք բացարձակապես թափանցիկ, միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան եւ այն բալանսի լիակատար հաշվառմամբ, որը հաստատվել Է այդ տարածաշրջանում, եւ որը կարեւոր Է այն բանի համար, որ այստեղ պահպանվի կայունությունը»,-ընդգծել Է ռուսաստանցի նախարարը:
Լավրովը նաեւ հայտնել Է, որ ինովացիաների ու բարձր տեխնոլոգիաների գծով նոր աշխատանքային խումբ Է հայտնվելու ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում, որը նիստ Է գումարելու առաջիկա օրերին:
«Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ավարտվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի այցը ՌԴ,-նշել Է նա:-Այդ այցի արդյունքներով՝ ձեռք բերվեցին շատ կարեւոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո մեր գործակցության նոր ոլորտի բացմանը: Միջկառավարական հանձնաժողովի հովանու ներքո հինգ սեկտորալ աշխատանքային խմբերի կողքին կստեղծվի վեցերորդը՝ նվիրված ինովացիաներին ու բարձր տեխնոլոգիաներին»:
«Դա շատ կարեւոր եւ մեր ռազմավարական գործընկերությունն ավելորդ անգամ բնութագրող պահ Է»,-հավելել Է Լավրովը:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]