Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Օհանյանի նկատմամբ քրեական 
հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դեկտեմբերի 3-ին միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի հրապարակած մեղադրական եզրակացության՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ