Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է աշխատանքի տեսչական համակարգին առնչվող օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է աշխատանքի տեսչական համակարգին առնչվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն դեկտեմբերի 3-ին կայացած խորհրդարանի նիստում ներկայացրեց պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենսդրական փաթեթով ՀՀ-ում աշխատանքի տեսչական համակարգն իր գործառույթներով համապատասխանեցվում է ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2019թ. նոյեմբերի 19-ին՝ Ազգային ժողովի նիստում՝ 90 կողմ և 1 դեմ ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]