Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դդմաշենը կունենա հանդիսությունների սրահ

Դդմաշենը կունենա հանդիսությունների սրահ

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնվում է հանդիսությունների սրահ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հանդիսությունների սրահը հիմնվում է Դդմաշենի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող նախկին բուժամբուլատորիայի երկհարկանի շենքում, որը վերջին տարիների ընթացքում անբարեկարգ լինելու պատճառով չէր օգտագործվում: Հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 25 միլիոն 600 հազար դրամ, որի 30 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 70 տոկոսը՝ Դդմաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնել են այս տարվա սեպտեմբերի սկզբներից եւ ավարտին կհասցվեն դեկտեմբերի 15-ին:  «Բուժամբուլատորիայի նախկին շենքը, մոտ 640 քմ մակերեսով, մնացել էր անօգտագործելի եւ ենթարկվում էր քայքայման: Մինչդեռ համայնքը հանդիսությունների սրահի խիստ կարիք ուներ: Ծրագրով թեեւ նախատեսված է շինարարությունն ավարտել այս տարվա դեկտեմբերի 25-ին, սակայն շինարարները խոստանում են 10 օր շուտ ավարտել:Եկող տարվանից հանդիսությունների սրահը կծառայի մեր համայնքի բնակիչների կարիքներին»,-հավաստեց Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]