Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Apple-ը նշել Է 2019 թվականին iPhone-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածները

Apple-ը նշել Է 2019 թվականին iPhone-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան ընկերությունը դեկտեմբերի 2-ին հրապարակել Է այն հավելվածների ցուցակը, որոնք ընթացիկ տարում ավելի հաճախ են ներբեռնել iPhone սմարթֆոնների տերերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անվճար հավելվածների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է YouTube տեսածառայությունը: Երկրորդ դիրքում Instagram հավելվածն Է, երրորդում՝ հաղորդագրությունների փոխանակման Snapchat ծառայությունը: Առաջին հնգյակը եզրափակում են կարճ տեսահոլովակների ստեղծման եւ դիտման TikTok հարթակը եւ հաղորդագրությունների փոխանակման Messenger հավելվածը:

iPhone-ի համար վճարովի ծրագրերի ցուցակում, որոնք ամենից հաճախ են ներբեռնվել, առաջին տեղն զբաղեցրել Է Facetune ծառայությունը: Այն նախատեսված Է այն լուսանկարների խմբագրման համար, որոնք արվել են շարժական հեռախոսի օգնությամբ: Ամենատարածված անվճար խաղ Է ճանաչվել Mario Kart Tour-ը: iPhone-ի համար վճարովի խաղերի վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է Minecraft-ը: Apple-ը նաեւ ներկայացրել Է այն հավելվածների վարկանիշը, որոնք, փորձագետների կարծիքով, առավել հաջողվածներն են եղել ընթացիկ տարում: iPhone սմարթֆոնների համար դա Spectre Camera ծառայությունն Է, որը նախատեսված Է ֆոտոնկարահանումների համար: iPad պլանշետային համակարգիչների համար ամենահաջողն Է ճանաչվել Moleskine հավելվածը, որը կատարում Է բլոկնոտի եւ նկարչական ալբոմի գործառույթներ:

Ինչպես նշում Է 9to5Mac ճյուղային պորտալը, տարվա լավագույն հավելվածները նշվել են մշակողների հետ Apple-ի աշխատակիցների՝ դեկտեմբերի 2-ին Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո: Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հայտնել Էին, որ ընկերությունն այդ օրը կանցկացնի շնորհանդես՝ նվիրված ծրագրային ապահովմանը: Ինչպես արձանագրում Է 9to5Mac-ը, դա չափազանցություն Է եղել: Apple-ը նոր սարքեր կամ հավելվածներ չի ներկայացրել: 1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան կազմում Է մոտավորապես 1,2 տրլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]