1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռանչպար գյուղն արդեն մանկապարտեզ ունի. Վարչապետը շրջայց է կատարում

Ռանչպար գյուղն արդեն մանկապարտեզ ունի. Վարչապետը շրջայց է կատարում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավարտվել է մանկապարտեզի շինարարությունը, որի  կառուցման խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր մարտի 16-ին իր կատարած այցի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վարչապետ Փաշինյանն այցելել և շրջայց է կատարում նորակառույց մանկապարտեզում: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մարտին նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով՝ ծանոթացել էր համայնքի խնդիրներին ու հանձնարարել զբաղվել դրանցով՝ առաջին հերթին կենտրոնանալով մանկապարտեզի խնդրի վրա: 

Հոկտեմբերին Վարչապետը հայտնել էր, որ մանկապարտեզի շինարարությունը սկսվել է: 

Մանկապարտեզն իր միջոցներով կառուցել է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Փաշինյանը հայտնել էր, որ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնեն Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]