Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը. ՊԵԿ-ը հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը. ՊԵԿ-ը հրապարակել է 
տեղեկատվական հոլովակ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որի օգնությամբ ֆիզիկական անձինք կարող են հաշվարկել 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենայի մաքսազերծման գումարը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսպիսով` երեք տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների մաքսազերծման հաշվարկը կախված է լինելու ավտոմեքենայի արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից։ Երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող մեքենաների համար մաքսային վճարը հաշվարկվելու է շարժիչի յուրահատուկ դրույքաչափով։ Գումարվելու է նաև բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ եթե մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկրված մեքենայի համար գրանցվի ուղևորային մաքսային հայտարարագիր, այլ ոչ թե տարանցման հայտարարագիր, մաքսազերծումը կկատարվի 2019թ. գործող դրույքաչափերով: Բացի այդ, եթե մինչև տարեվերջ ոչ անձնական օգտագործման նպատակով մեքենա ներկրելիս ֆիզիկական անձինք ներկայացնեն նախնական մաքսային հայտարարագիր, և հաջորդող 30 օրվա ընթացքում ավտոմեքենան տեղակայվի մաքսային հսկողության գոտում, մաքսազերծումը կկատարվի 2019թ. դրույքաչափերով:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ