Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը ցանկանում Է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

Իրանը ցանկանում Է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ցանկանում Է ԱՄՆ-ից 130 միլիարդ դոլար բռնագանձել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այդ մասին հայտարարել Է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին: Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիների կողմից, որոնք ուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր եւ հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ»,- հայտնել Է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել Է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից: «Կառավարությունը եւ արտաքին գործերի նախարարությունը պետք Է օգնեն ԱՄՆ-ի կառավարության դեմ այդ որոշումների կատարմանը մեր քաղաքացիների օգտին»,- մեջբերում Է նրա խոսքը Mizan գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am