1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծին

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի 
ներդրման օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն աբսուրդ է համարում կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ծառուկյանն ասաց դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել չկատարած աշխատանքի համար: Դա անընդունելի է մեզ համար: Եթե դատավորը հանցանք է կատարել, չի համապատասխանում, թող ազատեն աշխատանքից, ոչ թե նման առաջարկ անեն»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված օրենքի նախագծին:

Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին: Այս նախագծով, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]