1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը

Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու 
դեպքը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անընդունելի է համարում քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ մարդը չգիտի, թե ով է Գրիբոյեդովը, ինչ դեր է ունեցել, և ինչի համար են նրան սպանել: Վանդալիզմ է, որն անընդունելի է, և որևէ աղերս չունի իր նշած նպատակի հետ: Ընդամենն աչքի ընկնելու անհաջող փորձ է, որն, ի ուրախություն ինձ, հանրության գրեթե բոլոր շերտերի մոտ բացասական արձագանք ստացավ»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ այդ հարցով միանշանակ պետք է զբաղվեն իրավապահները:

Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է: «Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը:

Անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել էր, որ  վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծել էր Վլադիմիր Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]