Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նոյեմբերին ծնվել է 211 երեխա

Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նոյեմբերին ծնվել է 211 երեխա

ԳԱՎԱՌ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2019 թվականի նոյեմբերին լույս աշխարհ են եկել 211 երեխա՝ 110 տղա եւ 101 աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 130 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 31 երեխա՝ Գավառի, 22 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 26 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: 2018 թվականի նոյեմբեր ամսի համեմատ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնունդները նվազել են 20-ով, 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 41-ով: Ընդ որում, 2017 թվականի նոյեմբերին գրանցված 252 երեխաների մեջ աղջիկները գերակշռել են տղաներին 12-ով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]