Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թաթուլ Ալթունյանի անվ. երգի-պարի անսամբլը «Անուշը» ներկայացրեց կոմիտասյան ամբողջացված մեղեդիներով

Թաթուլ Ալթունյանի անվ. երգի-պարի անսամբլը «Անուշը» ներկայացրեց կոմիտասյան 
ամբողջացված մեղեդիներով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացրեց Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական բեմադրությունը՝ կոմիտասյան մեղեդիներով, որոնք ամբողջացրել և նորակերտել է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Բեմադրող-ռեժիսոր Ժիրայր Դադասյանն ասաց, թե մանկուց ենք լսել, որ Կոմիտասը «Անուշ»-ի երաժշտական նյութը պատրաստել էր օպերայի համար: «Ինչ-ինչ պատճառներով դա կիսատ էր մնացել, այնուհետև Տիգրանյանն իրականացրեց «Անուշ» օպերան, որը շատ հայտնի է և սիրված: Հետաքրքրականն այն է, որ  Կոմիտասն այդ մեղեդիները մշակել էր հատուկ ազգային նվագարանների համար: Այսօր առաջին անգամ կհնչի կոմիտասյան 15 մեղեդի, որոնք ամբողջացվել են «Անուշ» պոեմի դրամատուրգիայում: Իմ խնդիրն էր  չխանգարել այդ երաժշտությանը, այն պատկերով չփակել և նպաստել, որ պատկերը, պարը, էկրանային լուծումները համահունչ ու ներդաշնակ լինեն»,-պատմեց Դադասյանը:

Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի տնօրեն Գրիգոր Ոսկանյանի խոսքով` Կոմիտասին միշտ կարելի է նորովի բացահատել, որովհետև նա անսպառ է: «Այս աշխատանքը շատ պատասխանատու է: Փորձել ենք հնարավորինս բնօրինակին մոտ ներկայացնել ամբողջը: Մեղեդիների ամբողջացումն ու նորակերտումը հայրս է իրականացրել: Նշեմ, որ կոմիտասյան «Անուշ»-ն ի սկզբանե գրված է եղել ազգային նվագարանների և հայ երգեցողության համար, ինչը բնորոշ է մեր անսամբլին: Հուսամ` այս մոտեցումը դուր կգա հանդիսատեսին»,-ասաց Ոսկանյանը:

Ներկայացումը, որի առաջնախաղն անցավ լեփ-լեցուն դահլիճում, բուռն ծափողջյուններով ընդունվեց հանդիսատեսի կողմից:

«Անուշ»-ը կյանքի կոչվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]