Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

ԱՄՆ-ն ապրանքների միլիարդավոր մաքսերով Է սպառնացել Ֆրանսիային

ԱՄՆ-ն ապրանքների միլիարդավոր մաքսերով Է սպառնացել Ֆրանսիային

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան խտրական քաղաքականություն Է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, դրան ի պատասխան ԱՄՆ-ը կարող Է մինչեւ 100 տոկոս հարկադրույքով մինչեւ 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել Է օրենք խոշորագույն թվային ընկերությունների ծառայությունների հարկի մասին, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը եւ Google-ը: Այդ օրենքը խիստ քննադատություն Է առաջացրել ԱՄՆ-ի կողմից: Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ որպես պատասխան միջոց կարող Է հարկ սահմանել ֆրանսիական գինու վրա:

ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչը հայտարարել Է, որ «ավարտել Է հետաքննության առաջին մասը» ֆրանսիական թվային հարկի վերաբերյալ, եւ հանգել եզրակացության, որ այն «խտրական Է ԱՄՆ-ի ընկերությունների նկատմամբ»:

Մասնավորապես, խոսքը վերաբերում Է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Google-ը, Apple-ը, Facebook-ը եւ Amazon-ը: Որպես պատասխան միջոց ԱՄՆ-ը դիտարկում Է ապրանքների՝ մինչեւ 2,4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ մաքսերի սահմանման հնարավորությունը: «Առեւտրական ներկայացուցչի որոշումն ուղարկում Է հստակ նախազգուշացում, որ ԱՄՆ-ը գործողություններ կձեռնարկի թվային հարկային ռեժիմների դեմ, որոնք խտրականության են ենթարկում ԱՄՆ-ի ընկերություններին»,- ասված Է հայտարարության մեջ: Համանման հետաքննություններ են սկսված Ավստրիայի, Իտալիայի եւ Թուրքիայի նկատմամբ, ճշտել են գերատեսչությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ