Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հանրապետականները մերժել են իմփիչմենթի շուրջը դեմոկրատների մեղադրանքները. Fox News

ԱՄՆ-ում հանրապետականները մերժել են իմփիչմենթի շուրջը դեմոկրատների մեղադրանքները. Fox News

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները պատրաստել են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ դեմոկրատների դեռեւս չհրապարակված զեկույցի պատասխանը եւ մերժել մեղադրանքները պետության ղեկավարի հասցեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:

Դեմոկրատներն արդեն դեկտեմբերի 3-ին կարող են ներկայացնել իրենց զեկույցը, որի հիման վրա պատրաստվում են քվեարկելու Թրամփի պաշտոնազրկման շուրջը եւ գործը հանձնելու Սենատ: Մինչդեռ հանրապետականներն արդեն պատրաստել են 123-Էջանոց փաստաթուղթ՝ դեմոկրատների փաստարկների հետեւողական հերքմամբ, ճշտում Է հեռուստաալիքը:

«Ներկայացված հանցանշանները չեն ապացուցում դեմոկրատների մեղադրանքներից որեւԷ մեկը, եւ դեմոկրատների կողմից վկաներից ոչ ոք ցույց չի տվել, թե իր մոտ եղել են կաշառքի, շորթման կամ որեւԷ այլ ծանր հանցագործության վկայություններ»,- մեջբերում Է անում հեռուստաալիքը հանրապետականների զեկույցից:

Հանրապետականները նաեւ «ըստ Էության» ոչ մի «սխալ բան» չեն տեսնում Ուկրաինայի նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողություններում եւ հանգամանորեն արդարացնում են վարչակազմի քաղաքականությունն այդ հարցում: Այն բանի վկայությունները, թե Թրամփն Ուկրաինայի իշխանություններից պահանջել Է քաղաքական ծառայություններ օգնության դիմաց, հանրապետականները համարել են դեմոկրատների ասեկոսեներ եւ հետեւություններ, որոնք կանխապես միտված են պաշտոնազրկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]