Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վահե Էնֆիաջյանի ներկայացրած օրինագիծը Ազգային ժողովի նիստի օրակարգ չընդունվեց

Վահե Էնֆիաջյանի ներկայացրած օրինագիծը Ազգային ժողովի նիստի օրակարգ 
չընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նիստի օրակարգ չընդունվեց խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի ներկայացրած օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի ԱԺ նիստում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը նիստի օրակարգ չընդունվեց 40 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Վահե Էնֆիաջյանի նախաձեռնությամբ առաջարկվում է օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ համարժեք համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը:

ՀՀ կառավարության կարծիքով՝ տասնհինգ տոկոսը փոխելով քսանհինգով՝ խնդիրը չի լուծվի, քանի որ այն, ըստ էության, կկիրառվի բոլոր անձանց նկատմամբ՝ անկախ նրանից, թե, օրինակ, հանրության գերակա շահի համար օտարվող գույքը նրանց եկամուտների միակ աղբյուրն է, թե ոչ: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող՝ գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Նախագիծը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]